«Եթե ինձ մի բան լինի՝ կիսուրս ա մեղավոր»․ ինքնասպանությունից առաջ հարսն ինչ նամակ է գրել

«Եթե ինձ մի բան լինի՝ կիսուրս ա մեղավոր»․ ինքնասպանությունից առաջ հարսն ինչ նամակ է գրել

Fri, 09 Oct 2026 12:45:43 +0400


Մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գեղարքունիքի մարզում, (ավելի ուշ տեղեկացանք, որ Ճամբարակի գյուղերից մեկում) 2024 թվականի նոյեմբերի 27-ին, սկեսուրի դրդմամբ հարսը ինքնասպանություն է գործել անասնագոմում՝ պարանով կախվելու միջոցով։

Մեզ մանրամասներ են հայտնի դարձել այս ողբերգական դեպքից։ Մասնավորապես՝ սկեսուրը՝ Անուշ Շուշանյանը, համատեղ բնակվելով հարսի եւ տղայի հետ, տարիներով հարսին մեղադրել է անբարոյականության մեջ, իսկ ամուսինը նրան չի պաշտպանել։ Եւ հարսը՝ Մ․Քեշիշյանը, բաժանվելու, այդ ընտանիքից հեռանալու ոչ մի տարբերակ չունենալով, դիմել է ինքնասպանության։ Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել՝ ինքնասպանության դրդելու հոդվածով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նրա պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Արմեն Վարդանյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել, նախաքննական մարմինը սկզբում կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է, այժմ բացակայելու արգելք է կիրառված․

«Աղջկա հարազատներից մի երկու հոգու ցուցմունք կա, որ մեր աղջկան վատ է վերաբերվել, եւ եւս մեկ հաղորդագրություն կա՝ ուղարկված քրոջը, որ ինքը գրել է՝ «Եթե ինձ մի բան լինի կիսուրս ա մեղավոր»։ Ամուսինը նորմալ անձնավորություն է, ամուսինը որեւէ կարգավիճակ չունի, այդ կինն էլ՝ սկեսուրը նորմալ, խելոք կին է, ինքն ասում է՝ ընդամենը եղել են դեպքեր․․ ինքը ներվային աղջիկ էր, էրեխեքի վրա անհարկի ջղայնանում էր, կարող էր խփել, ընդամենը խոսել եմ վրան՝ աղջիկ ջան, չի կարելի, լացում ա էրեխեն, ասում ա՝ էնքան ենք տեղ տվել, որ թոշակի քարտն էլ ենք իրեն տվել»։

Ըստ պաշտպանի՝ քրոջն ուղարկած SMS-ի հիմա վրա քննիչը նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն, փորձագետն էլ եզրակացություն է տվել դրանց հիման վրա, որ սկեսուրի կողմից վատ վերաբերմունք է եղել, եւ կարող է ունենալ պատճառահետեւանքային կապ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ Sat, 31 Oct 2026 00:15:17 +0400 Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք…

3 ժամ ago

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400 Եվրահանձնաժողովը կոչ է…

4 ժամ ago

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39…

4 ժամ ago

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին Fri, 30 Oct 2026…

4 ժամ ago

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

4 ժամ ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

4 ժամ ago