Կուրիսում ադրբեջանցիների՞ են նկատել․ որոնումներ են սկսվել

Կուրիսում ադրբեջանցիների՞ են նկատել․ որոնումներ են սկսվել

Fri, 09 Oct 2026 13:07:54 +0400


Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը երեք քաղաքացիական հագուստով անձանց են նկատել։ Ականատեսների ենթադրությամբ՝ նրանք կարող էին ադրբեջանցիներ լինել։

Գյուղացիների հետ շփումից հետո երեք անձինք դիմել են փախուստի։ Դեպքից հետո Կուրիսում և հարակից տարածքներում սկսվել են նրանց որոնելու աշխատանքները։

Ինչպես 24News-ին հայտնել է գյուղի բնակիչներից մեկը, որոնողական գործողություններին հայկական ծառայություններից բացի մասնակցում են նաև տարածքում տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալի ծառայողները՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

24News-ի հետ զրույցում Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, սակայն չի հերքել դրա մասին շրջանառվող տեղեկությունները։

«Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»,- ասել է նա։

Համայնքապետի խոսքով՝ ինքն էլ է տեղեկացել տեղի ունեցածի մասին, բայց այս պահին գյուղում խուճապային իրավիճակ չկա։

Դեպքի մասին 24News-ի տեղեկությունը հաստատել է նաև հարևան գյուղերից մեկի բնակիչը։ Նրա փոխանցմամբ՝ կասկածելի անձանց որոնումները շարունակվում են արդեն մի քանի ժամ, սակայն մինչ այժմ նրանց հայտնաբերել չի հաջողվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կատակել են Նոբելյան մրցանակի թեմայով

Կատակել են Նոբելյան մրցանակի թեմայով Sat, 21 Nov 2026 00:30:45 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը…

4 ժամ ago

Նոր գերհզոր հրթիռ են արտադրել

Նոր գերհզոր հրթիռ են արտադրել Sat, 21 Nov 2026 00:00:30 +0400 Իրանը ներկայացրել է նոր…

5 ժամ ago

ԵՊՀ դասախոսը կրկին հաղթեց

ԵՊՀ դասախոսը կրկին հաղթեց Fri, 20 Nov 2026 23:48:05 +0400 Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Ի.…

5 ժամ ago

Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում

Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում Fri, 20 Nov 2026 23:45:48 +0400 Ռիհաննան…

5 ժամ ago

Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ

Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ Fri, 20 Nov 2026 23:30:14 +0400…

5 ժամ ago

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան Fri,…

5 ժամ ago