Լաչինը հանձնեց, այսօր էլ Ալիևի շնորհակալությունն է լսում Լաչինի համար

Լաչինը հանձնեց, այսօր էլ Ալիևի շնորհակալությունն է լսում Լաչինի համար

Fri, 09 Oct 2026 13:45:45 +0400


Հայտնի է, որ Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջանը և Բերձոր (Լաչին) քաղաքը Ադրբեջանին են հանձնվել երկու փուլով՝ 2020 և 2022 թվականներին` համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների:

• 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Ադրբեջանին հանձնվեց Քաշաթաղի շրջանի հիմնական մասը (բացառությամբ Լաչինի միջանցքի 5 կիլոմետրանոց գոտու):

• 2022 թվականի օգոստոսի 26-ին Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվեցին նաև Բերձոր (Լաչին) քաղաքը, Աղավնո և Ներկին Սուս գյուղերը, երբ պատրաստ եղավ Լաչինի միջանցքը շրջանցող նոր ավտոճանապարհը։

Կորսված Արցախի այս ուրույն եզերքի կորուստը ևս անդառնալի մխում է ոչ միայն ամեն արցախցու, այլ ամեն հայի սրտում, բայց ոչ՝ 2018-ից իշխանության եկած անհայրենիքների, անդարդուցավների և մամոնայի գերիների, որոնք 8 տարուց ավելի «գերության» մեջ են պահում մի ամբողջ ժողովրդի՝ կեղեքելով, ուրանալով, դավաճանելով, կտոր-կտոր հանձնելով հայրենիքը։ Իսկ Արցախի, այդ թվում և՝ Լաչինի հանձնումը, սառնասիրտ հայաթափումը, Նիկոլ Փաշինյանի ու նրա ետնաերամի ուղիղ պատասխանատվության տիրույթում է։

Եվ ահա այսօր, նույն Փաշինյանը լայնաժպիտ տեսքով ու անմեղսունակի կեցվածքով Ադրբեջանի ղեկավարի հետ Թուրքմենաստանում մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի փակ նիստին։ Իսկ ի՞նչ է ասում Ալիևն իր ելույթում, ինչպես վկայակոչում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նա հիշում է Լաչինի մասին և ասում․ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարներին Լաչինը Համագործակցության մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշմանը աջակցելու համար։ Անցյալ տարի Լաչինում անցկացված լայնածավալ միջոցառումները թույլ տվեցին մեր հյուրերին ավելի լավ ծանոթանալ այս տարածաշրջանի հարուստ եւ հին պատմությանը։ Մեր հյուրերը կարողացան անձամբ տեսնել դրա արագ վերածնունդը, ինչպես նաեւ իրականացվող վերականգնողական աշխատանքների մասշտաբները»։

Պատկերացնո՞ւմ եք, «Լաչինի հարուստ ու հին պատմությանը», նրա «արագ վերածննդին»։ Հասկանու՞մ եք, հի՛ն պատմության, հայկակա՛ն պատմության «ադրբեջանական վերածննդին»․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարցեր հայոց բիոզանգվածին

Հարցեր հայոց բիոզանգվածին Sun, 01 Nov 2026 20:45:55 +0400 Ֆեյսբուքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին դժոխք…

14 րոպե ago

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Sun, 01 Nov 2026 20:30:29 +0400 2026 թվականի հոկտեմբերը տարվա աստղագիտական…

29 րոպե ago

Ոնց որ մանկամիտ լինեն

Ոնց որ մանկամիտ լինեն Sun, 01 Nov 2026 20:15:00 +0400 Երեկվանից իշխանական վերնախավը տոնում է…

44 րոպե ago

Հատված ծառեր՝ Ավանում

Հատված ծառեր՝ Ավանում Sun, 01 Nov 2026 20:00:55 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

59 րոպե ago

Քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ` սպանություն կատարելու համար

Քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ` սպանություն կատարելու համար Sun, 01 Nov…

59 րոպե ago

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Sun, 01 Nov 2026 19:45:59 +0400 ԱՄՆ-ում…

1 ժամ ago