Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Կլինիկական մահ է տարել եւ պատմել դրա մասին

Կլինիկական մահ է տարել եւ պատմել դրա մասին

Fri, 09 Oct 2026 21:30:18 +0400


Մեծ Բրիտանիայում դեռահասը կլինիկական մահ է տարել թմրանյութերի գերևդոզայավորման հետեւանքով եւ պատմել է իր փորձառության մասին։ Դեպքը տեղի է ունեցել տանը՝ անչափահաս եղբոր աչքերի առաջ։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։ Եղբայրն է նրան վերակենդանացրել՝ համապատասխան առաջին օգնություն ցուցաբերելով։ Դեռահասը պատմել է, որ մահվան բուն պահը իր մոտ հիշվում է որպես խորը քուն մտնելու պրոցես։ «Այնկողմնային» իրականության մասին խոսելիս՝ նա ասել է, որ զգացել է միայն բացարձակ դատարկություն։ Չի եղել տարածություն։ Չի տեսել մարդկանց։ Նույնիսկ սեփական մահվան փաստը մինչեւ վերջ չի գիկակցած եղել։ Դեռահասը գերդոզայավորման հետեւանքով նախ ինսուլտ է տարել, որին հաջորդել է շնչառության կանգը։ Եղբայրը նրան արհեստական շնչառություն է տվել, մինչ շտապբուժօգնության բրիգադի ժամանումը։ Բժիշկները նրան հատուկ դեղ են ներարկել եւ վերականգնել զարկերակի աշխատանքը։ Կոմայի մեջ երիտասարդն անցկացրել է երեք կամ չորս շաբաթ, որից հետո վերականգնողական երկար կուրս է անցել։Այս փորձառությունից հետո՝ նա հրաժարվել է թմրանյութերից։ Այժմ նրա աշխատունակությունը վերականգնված է։ Աշխատում է խորտկարանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք

«Հրապարակ»․ Մեզ անգամ նզովեցին ամբիոնից, բայց մենք բռնության չդիմեցինք Sat, 31 Oct 2026 09:45:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով