Քրոջ որդուն սպանելու մեջ մեղադրվող Աշոտը 26 օր է՝ հացադուլ է անում

Քրոջ որդուն սպանելու մեջ մեղադրվող Աշոտը 26 օր է՝ հացադուլ է անում

Sat, 10 Oct 2026 16:50:56 +0400


Արդեն 26 օր է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Աշոտ Բադալյանը, որը մեղադրվում է քրոջ որդուն սպանելու մեջ, հացադուլ է անում։ «Հրապարակի» հետ զրույցում Աշոտի քույրը՝ Նաիրան, ասաց, որ եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է, և ինքն ու ընտանիքի անդամները արդարադատություն են պահանջում։

«Ես ուզում եմ, որ նրա հարցը ճիշտ լուծվի։ Նրան մեղադրանք են առաջադրել ցմահ ազատազրկում ենթադրող հոդվածով՝ ընտանիքը պաշտպանելու համար։ Ճիշտ է՝ դատարանը դեռ որոշում չունի, բայց այդ հոդվածը դրան է տանում։ Մեր և իր պայքարն այն է, որ ճիշտ հոդվածով մեղադրանք առաջադրվի։ Եթե ինքնապաշտպանություն կամ պաշտպանություն է եղել, ապա լրիվ այլ հոդված պետք է լիներ։

Ինքն է գնացել, հանձնվել, ինքն է շտապօգնություն կանչել, որը մեկուկես ժամ չի եկել։ Իրավապահները մեղադրում են, որ իմ տղային է սպանել, բայց նա դա դիտմամբ չի արել։ Իմ տղան նռնակով ու զենքով գնացել էր, որ իր երեխաներին սպաներ։ Աշոտն ու ամուսինս առաջին հերթին ատրճանակն են ձեռքից խլել։ Տղաս և՛ նռնակ ուներ, և՛ ատրճանակ, և՛ փամփուշտներ։ Ես ցույց եմ տվել դրանք, և այնտեղ միայն տղայիս՝ Հովոյի մատնահետքերն են եղել»։
Նրա խոսքով՝ որդին վիճաբանության է գնացել մորեղբոր՝ Աշոտի հետ՝ մեղադրելով նրան իր չծնված երեխայի համար։
«Իմ եղբայրը փորձել է կանգնեցնել նրան, պատահաբար կողք է կրակել։ Հովոն ասում էր՝ ես զենք կրելու իրավունք ունեմ, ինչ-որ թղթի կտոր էր ցույց տալիս, չգիտեմ՝ ինչ։ Մի աղջկա պատճառով էր հոգեկան խնդիրներ ձեռք բերել տղաս։ Այդ աղջիկը խաբել էր նրան՝ ասելով, թե հղի է, հետո ասել էր, որ ազատվել է երեխայից։ Հովոն բոլորիս մեղադրում էր դրա համար։ Մենք այդ աղջկան ոչ մեկս չէինք տեսել, բայց նա բոլորիս ասում էր՝ դուք եք մեղավոր։

Այդ պահին էլ ասաց Աշոտին. «Դու չթողեցիր, որ երեխաս ծնվի, ես էլ չեմ թողնի, որ քո երեխաներն ապրեն», ու նռնակով վազեց։ Ինչ իմանանք՝ ինչու էր քեռուն մեղադրում։ Ինքը հոգեկան խնդիրներ ուներ, բոլորիս մեղադրում էր՝ դուք եք մեղավորը։ Մենք ուզել ենք, որ ամուսնանա, ասել ենք՝ ում ուզում ես, ամուսնացիր, մեր գլխի վրա տեղ ունես»։
Նրա խոսքով՝ եղբայրը երեք անչափահաս երեխա ունի, որոնցից կրտսերն աուտիզմ ունի։ Աշոտի կինը երեխաների հետ մենակ է մնացել տանը, չի կարողանում աշխատել և հոգալ ընտանիքի կարիքները։ Ընտանիքը պահանջում է արդար դատաքննություն և Աշոտ Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխել։

Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

5 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

5 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

5 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

5 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

5 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

6 ժամ ago