Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ

Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ

Mon, 12 Oct 2026 18:15:02 +0400


Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի՝ հայ ամուսնու՝ Թաթուլի ինքնասպանությունն ու դրան հաջորդած իրադարձությունները շարունակում են զարգացումներ ապրել։ Ինչպես հայտնի է 27-ամյա Թաթուլի ինքնասպանությունից հետո քույրը՝ Նարինեն հայտարարեց, որ եղբոր կինը՝ Միլենան ամուսնուն դավաճանել է նրա ամենամոտ և մանկության ընկերոջ՝ Արթուրի հետ։

Բացահայտվեց նաև, որ երկարաժամկետ ազատազրկմա մեջ է գտնվում նաև Թաթուլի ավագ եղբայրը՝ կողակցին սպանելու համար։ Արձագանքելով այդ մեղադրանքներին՝ Նարինեն նշել էր, որ այդ կինը թմրամոլ է եղել։ Այսօր նա սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ Թաթուլի հետ կատարվածը պետք չէ կապել ավագ եղբոր հետ։ «Նա պատժվել է արարքի համար ու կրում է պատիժը։ Դրանք երկու տարբեր կյանք են, երկու տարբեր պատմություններ, պետք չէ խառնել մի շիլայի մեջ։ Ինձ հիմա խորը բարդ զգացում է պատել, որի հետ շատ դժվար է ապրել ու դեռ պետք է զսպել հանուն մամայի…։ Ես էմոցիաների մեջ ասել եմ մի բան, որի իրավունքը չունեի։ Իհարկե, այս երկրի վրա յուրաքանչյուր մարդու համար կյանքը շատ թանկ է։ Ես հիմա ուզում եմ ընդմիջում անել, և այլևս ոչինչ չմեկնաբանել։ Բոլորիդ շնորհակալ եմ աջակցության համար», – գրել է նա։​

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ

Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ Sun, 11 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով