Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Նոր շունչ քաղաքին և տնտեսությանը. «Ռենշինի» համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Նոր շունչ քաղաքին և տնտեսությանը. «Ռենշինի» համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Tue, 13 Oct 2026 13:05:03 +0400


Հայաստանի տնտեսության և քաղաքաշինության ոլորտում իրականացվող աննախադեպ ծրագրերը պետական ուշադրությանն են արժանացել։ Օրերս ՀՀ նախագահի հատուկ հրամանագրով պետական բարձր պարգևով՝ Անանիա Շիրակացու մեդալով է պարգևատրվել կառուցապատման շուկայի առաջատարներից մեկի՝ «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը։

Մեդալը գործարարին անձամբ հանձնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով նրա տնտեսական գործունեության կարևորությունն ու արժևորելով նրա ներդրած ավանդը՝ երկրի զարգացման գործում։ «Մենք պատրաստ ենք կանգնել մեր այն բոլոր գործարարների կողքին, ովքեր պատրաստ են և ուզում են միասին, արդար քրտինքով ու ստեղծագործ մտքով փոխել Հայաստանի Հանրապետությունը և այն դարձնել ավելի լավը»,- նշել է Պապոյանը։

Այս իրադարձությունը «Ռենշինում» համարում են մեծ պատիվ ու անցած արգասաբեր ճանապարհի վկայություն: Իսկ այդ ճանապարհի արդյունքներն իսկապես խոսուն են. այս պահին ընկերության ընթացիկ ներդրումները հասնում են 2 միլիարդի դոլարի, իսկ կառուցվող մակերեսը գերազանցում է 1 միլիոն քառակուսի մետրը:

Ներգրավելով աշխարհի հեղինակավոր ընկերություններին՝ «Ռենշինը» ոչ թե պարզապես շենքեր է կառուցում, այլ ձևավորում է նոր, ժամանակակից ներդրումային ու քաղաքային միջավայր: WTCY, ArtLife և Skyline հավակնոտ ու մասշտաբային մեգանախագծերն այն իրական արդյունքներն են, որոնք մայրաքաղաքում թելադրում են կենսակերպի բոլորովին նոր որակ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել Sun, 11 Oct 2026 14:00:40 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով