Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Wed, 14 Oct 2026 15:15:25 +0400


Դորտմունդի «Բորուսիան» իր սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակել է 2015 թվականին նորվեգական «Օդդի» դեմ անցկացրած հիշարժան հանդիպման գոլերի տեսանյութը՝ հրապարակման գլխավոր լուսանկարում տեղադրելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը։

Հրապարակումն ուշագրավ է հատկապես այն հանգամանքով, որ հենց Մխիթարյանն էր այդ խաղում խփել հաղթական գոլը՝ օգնելով գերմանական թիմին անհավանական վերադարձ կատարել։

2015 թվականի օգոստոսի 20-ին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Բորուսիան» արտագնա հանդիպում էր անցկացնում նորվեգական «Օդդի» հետ։ Դորտմունդցիները հանդիպման ընթացքում պարտվում էին 0։3 հաշվով, սակայն կարողացան բեկել խաղի ընթացքը և հաղթել 4։3 հաշվով։

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի երկու գոլերից և Շինջի Կագավայի մեկ գոլից հետո վճռորոշ դրվագում իր խոսքն ասաց Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 85-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով «Բորուսիայի» հաղթանակը։

Հատկանշական է, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «Բորուսիան» կրկին Նորվեգիայում է։ Դորտմունդյան ակումբը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում կհանդիպի «Բոդյո Գլիմտին»։ Հանդիպումը կկայանա Բոդյո քաղաքի «Ասպմիրա» մարզադաշտում։

Այսպիսով, նորվեգական հերթական խաղից առաջ «Բորուսիայի» հրապարակումը հիշեցրել է ակումբի պատմության տպավորիչ հաղթանակներից մեկը, որի գլխավոր հերոսներից էր Հենրիխ Մխիթարյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

4 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

4 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

4 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

4 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

5 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

5 ժամ ago