Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Wed, 14 Oct 2026 15:15:25 +0400


Դորտմունդի «Բորուսիան» իր սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակել է 2015 թվականին նորվեգական «Օդդի» դեմ անցկացրած հիշարժան հանդիպման գոլերի տեսանյութը՝ հրապարակման գլխավոր լուսանկարում տեղադրելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը։

Հրապարակումն ուշագրավ է հատկապես այն հանգամանքով, որ հենց Մխիթարյանն էր այդ խաղում խփել հաղթական գոլը՝ օգնելով գերմանական թիմին անհավանական վերադարձ կատարել։

2015 թվականի օգոստոսի 20-ին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Բորուսիան» արտագնա հանդիպում էր անցկացնում նորվեգական «Օդդի» հետ։ Դորտմունդցիները հանդիպման ընթացքում պարտվում էին 0։3 հաշվով, սակայն կարողացան բեկել խաղի ընթացքը և հաղթել 4։3 հաշվով։

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի երկու գոլերից և Շինջի Կագավայի մեկ գոլից հետո վճռորոշ դրվագում իր խոսքն ասաց Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 85-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով «Բորուսիայի» հաղթանակը։

Հատկանշական է, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «Բորուսիան» կրկին Նորվեգիայում է։ Դորտմունդյան ակումբը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում կհանդիպի «Բոդյո Գլիմտին»։ Հանդիպումը կկայանա Բոդյո քաղաքի «Ասպմիրա» մարզադաշտում։

Այսպիսով, նորվեգական հերթական խաղից առաջ «Բորուսիայի» հրապարակումը հիշեցրել է ակումբի պատմության տպավորիչ հաղթանակներից մեկը, որի գլխավոր հերոսներից էր Հենրիխ Մխիթարյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է «Ինտեր»-ի հետ պայմանագիրը

Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է «Ինտեր»-ի հետ պայմանագիրը Wed, 01 Jul 2026 16:43:02 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով