Գլուխներդ պատին եք տվել, անուղեղ անհավատներ…
Wed, 14 Oct 2026 17:15:28 +0400

Ինձ ինչո՞ւ է թվում, որ Քոչարյան Անդրանիկն ավելի լավ կքններ Եկեղեցու «գործի» հետ կապված հանգամանքները, քան Չախոյանի (Նիկոլի) գլխավորած անհավատների այս խումբը: Քոչարյան Անդրանիկը, ի վերջո, տեսած մարդ է, հանգամանքներ քննած… Նիկոլ է հարցաքննել անգամ: Իսկ սրանք ի՞նչ են, մի կատու հարցաքննած էլ չկան… Ֆեյսբուքներում պարապ-սարապ քարշ եկողներ, ուրիշ՝ ոչինչ: Եղոյանն ու Դավոյան Արփին պիտի ՀԱԵ-ի եւ բարձրաստիճան եկեղեցականների գործեր քննե՞ն… Բայց ո՞վ են նրանք: Իմանաս՝ Քոչարյան Անդոյի պես պլոճիկով տղա են, կասես՝ հա: Ձեր քննածը մի երկու տիրուդավ եպիսկոպոս ու տերտեր չե՞ն լինելու: Եվ ի՞նչ եք պարզելու նրանց ասածների հիման վրա: Ես դեռ չեմ հարցնում՝ այդ ո՞ր օրենքով ու իրավունքով:
Պարոն Եղոյան (կարծեմ՝ նախագահ), դու ԱԺ պատգամավոր ես ու պետք է իմանաս, որ ամեն թոկից փախածի հրահանգ կատարելը վատ տեղ կարող է տանել: Լավ է ուշ, քան երբեք… Հրաժարվիր այդ ապուշ առաքելությունից, ինչպես այն դատավորներն ու դատախազը հրաժարվեցին քննել ՀԱԵ-ի եւ Ամենայն hայոց kաթողիկոսի «գործերը»: Սա ընդունիր որպես բարեկամական խորհուրդ եւ կիսվիր հանձնաժողովիդ մյուս անդամների հետ: Այդպես ավելի ճիշտ կլինի:
Թերթերն ու կայքերն այնպիսի աղմուկ են բարձրացրել ԱԺ-ի այս ամենաէկզոտիկ հանձնաժողովի շուրջ, ասես սա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ցնդաբանությունն է, որ կյանքի է կոչվել եւ ուր որ է` պիտի գործի: Նիկոլ Փաշինյանն այնքան «մտահղացումներ» է ունեցել, որ այդպես էլ իրականություն չեն դարձել: Մի անգամ, հիշում եմ, ելավ, հայտարարեց, որ Հայաստանում համակարգված կոռուպցիայի վերջը տվել է: Չգիտեմ` ինչպես էր հաշվարկել, բայց այսօր Հայաստանում համատարած կոռուպցիա է՝ իր ամենաայլանդակ դրսեւորումներով… Սկսած բյուջեի թալանից ու վերջացրած իրավապահ համակարգի խարդավանքներով: Հոկտեմբերի 27, մարտի 1… Բացահայտվա՞ծ են, Արցախը մե՞րն է, պատերազմի հետեւանքները վերացվա՞ծ են, օկուպացված տարածքները հե՞տ են բերվել, խաղաղության պայմանագիր կա՞, գերիների վերադարձի հարցը լուծվե՞ց, «Զանգեզուրի միջանցք» չե՞նք տվել, ընտրություններ չե՞ն կեղծվել… Ո՞ր մեկն ասեմ: Քանի՞ փորձ կատարեց Մայր Աթոռը գրավելու: Հարամեց, պղծեց, բայց ոչնչի չհասավ: Թե բա՝ Էջմիածնում հոգեւոր մեծ հանրահավաք եմ անելու, ծրագիր եմ գրում արդեն… Արե՞ց: Ու էս բոյի «էշ դոմփողը», տեսնելով իր անպտուղ ձեռնարկների վերջաբանը, ԱԺ-ում հանձնաժողով է ստեղծում, որ «օրենքով» եկեղեցու իշխանությունը զավթելու հարցը քննարկեն: Չի կարող: Մանավանդ այս հանձնաժողովով չի կարողանալու:
Բացատրեմ՝ ինչու: Նախեւառաջ, ոչ մի հանձնաժողով, ուզում է խորհրդարանական լինի, ուզում է՝ կառավարական, ի զորու չէ Մայր Աթոռի հավատարիմ ծառաներին ստիպել «ցուցմունք» տալ ՀԱԵ-ի ու Կաթողիկոսի դեմ: Եթե հույսները տիրուդավների ցուցմունքներն ու զազրախոսություններն են, ապա դրանք գրոշի արժեք էլ չունեն հանրության աչքին: Եղոյանը չէ, Նիկոլն էլ վերջնական զեկույց գրի, միեւնույն է՝ հավատացող չկա… Ախր, այնքան են ստել ու խաբել, այնքան են մանիպուլացրել հանրությանը, որ մարդկանց աչքերը բացվել են սրանց բոլոր կապիկությունների վրա: Ես ինչո՞ւ պետք է հավատամ Եղոյանի ու Փաշինյանի հակաեկեղեցական զեկույցին, եթե արդեն իսկ գիտեմ, թե ում պահանջով է արվում այս ամենը: Եվ, ուրեմն, թքած այդ զեկույցի ամեն տառի ու բառի վրա:
Իսկ հիմա՝ խորհուրդ Նիկոլ Փաշինյանին… Փեշիդ քարը թափիր ու պատրաստվիր Զելենսկու հետեւից գնալու: Դու, ինչպես Զելենսկին, արդեն վտանգ ես ներկայացնում ողջ մարդկության համար ու պիտի հեռանաս: Մենք՝ հասկանալի է, բայց արդեն ողջ քրիստոնյա աշխարհն է ձեռդ ք.քն ընկել: Չես կարողանում քաղաքականության մեջ երկու էշի գարի ջոկել՝ ընկել ես ՀԱԵ-ի հետեւից: Թուրքմենբաշիում հետեւդ բացել՝ հեծանիվ ես քշում, մուղամ ես լսում, Ադրբեջանի պավիլիոն ես այցելում… Ամեն քայլդ հայի ինքնության պղծություն է, ես քո ո՞ր զեկույցին հավատամ…
ՀԳ. Գլուխներդ պատն եք տվել, անուղեղ անհավատներ… Ես իմ եկեղեցու կողքին եմ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր