«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել
Wed, 14 Oct 2026 18:00:24 +0400

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բաց է Հայաստանի կառավարության հետ երկխոսության և կոնցեսիոն համաձայնագրի արդյունավետությունը համատեղ գնահատելում համար։ Այս մասին հայտնել են ընկերությունից հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզյորովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։
«Մենք բաց ենք Հայաստանի կառավարության հետ երկխոսության և կոնցեսիոն համաձայնագրի արդյունավետությունը համատեղ գնահատելու համար։ Մենք մտադիր ենք հավատարիմ մնալ ստանձնած բոլոր պարտավորություններին», – ասել է Բելոզյորովը։
Հայ գործընկերների հետ համագործակցության շրջանակում ռուսական կողմը պատրաստ է ապահովել անհրաժեշտ բեռնափոխադրումները և պայմաններ ստեղծել փոխադրվող ուղևորների թվի աճի համար:
Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում Հայաստանի երկաթուղիներում ներդրումները կազմել են շուրջ 400 մլն դոլար:
Բելոզյորովը նշել է` երկաթուղայինների խնդիրն է ապահովել երկու երկրների տնտեսություններն ապահովել տրանսպորտային կապով:
«Կոնցեսիան թույլ է տվել պահպանել և զարգացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը՝ վերականգնման և պահպանման ծախսերը չփոխանցելով հանրապետության բյուջեին։ Ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտներից արված ներդրումների ընդհանուր ծավալը կոնցեսիայի ընթացքում կազմել է 146 մլրդ դրամ կամ մոտ 400 մլն դոլար», – ընկերությունը հաղորդում է գլխավոր տնօրենի խոսքերը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր