Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ․ Լիանա Մանուկյանը՝ COP 17-ի քննարկմանը

Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ․ Լիանա Մանուկյանը՝ COP 17-ի քննարկմանը

Wed, 14 Oct 2026 18:54:56 +0400


ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան»-խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը մասնակցել է COP 17-ի շրջանակում անցկացվող «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» թեմայով պանելային քննարկմանը։

«Ցավով, պետք է արձանագրել, որ կենսաբազմազանության հարցերը նաև բացասական կոնտեքստ են ունենում։ Հաճախ, կենսաբազմազանության համակարգերը և ռեսուրսները դառնում են կոնֆլիկտի թիրախ, ազդեցության լծակ կամ պատճառ /նպատակ։ Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ։ Մասնավորապես,

•Թիրախ՝ բազմաթիվ են փաստագրված դեպքերը, այդ թվում ՀՀ պետական մարմինների կողմից կամ արբանյակային լուսանկարներով արձանագրված, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են կենսաբազմազանության, այդ թվում անտառածածկույթի կորստի, դեգրադացիայի և այլ ռիսկերի, ինչպես օրինակ Արծվաբերդի անտառտնտեսությունում, Շիկահողի արգելոցում, Ջերմուկի անտառներում և այլն։

• Ազդեցության լծակ՝ զազմական գործողությունների արդյունքում Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման արդյունքում կամ ՀՀ ջրային ավազանները սնուցող տարածքների վերահսկողության արդյունքում Հայաստանը ոչ միայն զրկվել է կենսաբազմազանության պահպանման իրականացման հնարավորությունից, այլև ՀՀ բնակիչները զրկվել են ոռոգման և խմելու ջրից։ Սա կոնվենցիայի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների ուղղակի խախտման ակնառու դեպքերից է։

• Նպատակ/պատճառ ՝այսօր էլ Ադրբեջանը, երկրի առաջին դեմքի մակարդակով շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը, այդ թվում՝ Սևանա լիճը կոչելով ադրբեջանական անվանումներով։ Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ոչ միայն կենսաբազմազանության պահպանման, այլև կոնֆլիկտների պատճառ, թիրախ, ինչպես նաև ազդեցության գործիք չդարձնելու ուղղությամբ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին Fri, 06 Nov 2026 14:45:25 +0400 Փաշինյանը…

11 րոպե ago

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին Fri, 06 Nov 2026 14:32:48 +0400 Նոյեմբերի 4-ին տեղի…

24 րոպե ago

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ Fri, 06 Nov 2026 14:15:42 +0400…

41 րոպե ago

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին Fri, 06 Nov 2026 14:00:39 +0400 Ֆուտբոլի Հայաստանի…

56 րոպե ago

Իրանը 7 պահանջ է փոխանցել ԱՄՆ-ին․ մանրամասներ

Իրանը 7 պահանջ է փոխանցել ԱՄՆ-ին․ մանրամասներ Fri, 06 Nov 2026 14:00:04 +0400 Իրանը Կատարի…

56 րոպե ago

Ինչ շրջադարձեր կլինեն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից հետո

Ինչ շրջադարձեր կլինեն ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից հետո Fri, 06 Nov 2026 13:45:47 +0400 Ամերիկյան պետության…

1 ժամ ago