Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Խուզարկություն՝ թուրքական ընդդիմադիր հեռուստաընկերությունում

Խուզարկություն՝ թուրքական ընդդիմադիր հեռուստաընկերությունում

Wed, 14 Oct 2026 19:30:00 +0400


Ստամբուլի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ արտաքին կառավարիչ է նշանակել այն ընկերության հետ, որը կապված է Ջաֆեր Մախիրօղլուի հետ՝ մեծածավալ հետաքննության շրջանակում, որն իրականացվում է վերջինիս հանդեպ։ Հարվածի տակ հայտնված հիմնական ակտիվներից մեկը հանդիսանում է ընդդիմադիր Halk TV ՀԸ-ը։

Զուգահեռաբար, ուժայինները առավոտյան ժամերին խուզարկությւններ են անցկացրել հեռուստաընկերության տարածքում, ձերբակալվել հետաքննության շրջանակում կասկածի տակ հայտնված տասնմեկ մարդու։ Խուզարկության ընթացքում հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումը դադարեցվել է։ Վերահեռարձակվել են հին հաղորդումներ։ ՀԸ ղեկավարությունն, ի դեպ, գտնվում է Թուրքիայի տարածքից դուրս։ Halk TV –ն հանդիսանում է թուրքական առավել հեղինակավոր ընդդիմադիր ՀԸ-ներից մեկը։ Հիմնադրվել է 2005 թվականին։ Ավանդաբար համարվում է Քեմալական Ժողովրդա-Հանրապետական կուսակցության քաղաքական ազդեցության ներքո գտնվող ԶԼՄ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը

Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը Wed, 04 Nov 2026 22:42:24 +0400 Այս պահին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով