Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը

Thu, 15 Oct 2026 08:10:29 +0400


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 28-ին ընդունել էր Վրաստանի կառավարության անդամներից մեկին՝ օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեին։ Վերջինս Ավանեսյանին է նվիրել Zarapkhana ապրանքանիշի դեկորատիվ հուշանվեր՝ ծառի տեսքով՝ պատրաստված արույրից, ոսկեպատ տարրերով, հիմքը՝ օբսիդիանից։ Նվերը, որի արժեքը 116 հազար դրամ է, ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Սեպտեմբերի 30-ին էլ Ավանեսյանն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչին, որը նույնպես նրան նվեր է բերել՝ բնական մետաքսից պատրաստված գլխաշոր, որը, ըստ ԿԿՀ-ի, արժե 49 հազար 960 դրամ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» Thu, 15 Oct 2026 08:00:46 +0400 Մեր տեղեկություններով, «Ուժեղ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով