Գտել են 52-ամյա տղամարդու մոտ

Գտել են 52-ամյա տղամարդու մոտ

Thu, 15 Oct 2026 17:10:48 +0400


Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները պրոֆիլակտիկ աշխատանք իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին այցելել են Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդու՝ Լոռվա փողոցում գտնվող բնակության հասցե։

Տեսնելով ոստիկաններին՝ տանտերը դրսևորել է տարօրինակ վարքագիծ և փորձել է դիմել փախուստի, ինչը ոստիկանների կողմից կանխվել է։ Տնակի ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են փամփուշտներ և թափանցիկ տարայի մեջ լցված կանեփանման զանգված:

Բացատրական աշխատանքի արդյունքում 52-ամյա տղամարդը հայտնել է, որ տարայի մեջ մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված հասցեում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով տարաներ՝ ընդհանուր 491 գրամ քաշով, «ԻԺ» տեսակի որսորդական ողորկափող երկփողանի հրացան, 12 մմ տրամաչափի փամփուշտներ և կանեփի բույսեր։

Կատարվում է նախաքննություն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ալսուն խոսել է անձնական պլանների մասին

Ալսուն խոսել է անձնական պլանների մասին Fri, 16 Oct 2026 20:00:11 +0400 Ռուս հայտնի երգչուհի…

15 րոպե ago

Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց

Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Fri,…

30 րոպե ago

Ինչու են դադարեցրել միգրանտների աջակցության ծրագիրը

Ինչու են դադարեցրել միգրանտների աջակցության ծրագիրը Fri, 16 Oct 2026 19:30:15 +0400 Frontex գործակալությունը, որը…

45 րոպե ago

Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ

Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ Fri, 16 Oct 2026 19:29:48…

46 րոպե ago

Փաշինյանն էլ դարձավ «նախկին»

Փաշինյանն էլ դարձավ «նախկին» Fri, 16 Oct 2026 19:15:45 +0400 Ինչպես երևում է, Բաքվի բռնապետը…

60 րոպե ago

Մասկի ընկերությունը կարող է դառնալ մարդկության պատմության ամենաթանկ ընկերությունը

Մասկի ընկերությունը կարող է դառնալ մարդկության պատմության ամենաթանկ ընկերությունը Fri, 16 Oct 2026 19:00:45 +0400…

1 ժամ ago