Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Հանրայինին խանգարողը Արտյոմ Կարապետյանն էր

Հանրայինին խանգարողը Արտյոմ Կարապետյանն էր

Thu, 15 Oct 2026 20:15:32 +0400


Հուլիսին գրել էինք, որ Հանրային հեռուստաընկերությունում ծանր են տարել իրենց հաղորդավար Արտյոմ Կարապետյանի՝ Հ1-ը լքելու եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնելու որոշումը։ Նա այս տարվա փետրվարի սկզբին էր նշանակվել Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար։ Հենց այդ օրվանից էլ Հանրայինը դադարեցրել էր Երեւանի քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը` դրանով «պատժելով» իր նախկին աշխատողին։ Մեզ հետ զրույցում Արտյոմ Կարապետյանը ասել էր, որ չի ուզում դա միանշանակ կապել իր աշխատանքի փոփոխության ու իր անձի հետ։
Բայց Արտյոմ Կարապետյանը սեպտեմբերի սկզբին ազատվեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնից, եւ այդ պաշտոնին նշանակվեց ՔՊ-ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։ Հանրային հեռուստաընկերությունում էլ, պարզվում է` Կարապետյանի ազատվելուց հետո իրավիճակ է փոխվել. սկսել են շատ ակտիվորեն լուսաբանել Երեւանի քաղաքապետարանի գործունեությունը։ Փաստորեն Հանրայինին խանգարողը Արտյոմ Կարապետյանն էր, եւ բյուջերից սնվող հանրային լրատվամիջոցը մեկ անձով պայմանավորված` որոշել էր սահմանափակել երեւանցիների տեղեկատվություն ստանալու ազատությունը։ Հիմա խոչընդոտը վերացված է` նորից սկսել են լուսաբանել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը

Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Mon, 12 Oct 2026 20:21:50 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով