Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Որակազրկվել է չորս հանդիպումով

Որակազրկվել է չորս հանդիպումով

Thu, 15 Oct 2026 23:00:55 +0400


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը որակազրկվել է Իսպանիայի առաջնության չորս հանդիպումով՝ «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամանակ դաշտից հեռացվելուց հետո։ Նման խիստ որոշման համար հիմք է հանդիսացել հանդիպման 73-րդ րոպեին տեղի ունեցածը, երբ բրազիլացի մրցակիցը քաշել էր մրցակիցներից Նաթան Դիլան Սալիբայի մազերից եւ անմիջապես ստացել կարմիր քարտ։

Այդ որոշման պատճառով՝ Ժունիորը բաց կթողնի՝ «Սեւիլիայի», «Բարսելոնայի», «Ռասինգի» եւ «Վալսենսիայի» հետ կայանալիք հանդիպումները, որոնք կայանալու են հոկտեմբերի 18-նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Նա կկարողանա կանոնավոր կերպով հանդիպումներին մասնակցել ֆուտբոլի միջազգային պաուզայից հետո՝ նոյեմբերի քսաներկուսին, երբ կայանալու է մադրիդցիների հանդիպումը «Սելտայի» հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով