Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ
Thu, 15 Oct 2026 23:12:55 +0400

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմը Եվրամիությանն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Բրյուսել ժամանելուց հետո՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Նա հայտարարել է, որ «կենսապահովման արժեքը բարձրանում է, մասնավորապես՝ էներգակիրների գները, որոնք խաթարում են եվրոպացիների գնողունակությունը» և բիզնեսի ու արդյունաբերության մրցունակությունը։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով կոչ էին անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր