«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը
Fri, 16 Oct 2026 08:20:24 +0400

Մինչ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է՝ արդարացնում է հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիայի հարցում իր հետքայլը՝ նշելով, թե իրենք ի սկզբանե խնդիր չեն ունեցել ռուսական կոնցեսիայի հետ կապված` «ուղղակի մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ», պաշտոնական Մոսկվան հերթական անգամ նրան «բռնում» է ստախոսության մեջ։
ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը երեկ հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը Բիշկեքում վերջին հանդիպմանը մերժել է Ախուրիկ-Գյումրի-Երասխ եւ Երասխ- Սադարակ հատվածները վերականգնելու Պուտինի առաջարկը։ Փաշինյանը 2026 թ. մայիսին հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար։ Պարզ ասած՝ Արեւմուտքն էր նման պահանջ առաջ քաշում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր