«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել

Fri, 16 Oct 2026 09:15:49 +0400


Օրերս ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը տեղեկացրել էր, որ չի կարողացել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել, քանի որ Ռուսաստանում համարվում է պերսոնա նոն գրատա: «Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։ Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։ Տարօրինակ եւ մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու եւ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»,- գրել էր պատգամավորը:

Մեր տեղեկություններով, Լուսինե Բադալյանի` ՌԴ մուտք գործելու արգելքը պայմանավորված է ռուսական հեռուստաալիքների դեմ նրա արած հայտարարություններից մեկով: Նա 2023 թվականի սեպտեմբերի 29-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պետք է անհապաղ Հայաստանում անջատել ռուսական հեռուստաալիքները, քանի որ դրանք հակահայկական պրոպագանդա են իրականացնում: Մեր աղբյուրն ասում է, որ հենց այս հայտարարությունն է առաջացրել ռուսական կողմի զայրույթը, եւ այդ հարցազրույցից հետո են Լուլուին գցել սեւ ցուցակ:

Ի դեպ, Ռուսաստանը 1500 անունից կազմված ցուցակ ունի, որտեղ ընդգրկված անձինք պերսոնա նոն գրատա են հայտարարվել։ Այնտեղ ՀՀ իշխանությունների եւ նրա աջակից ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ են, այդ թվում՝ մեծ խումբ նախկին պատգամավորներ` Մարինա Ղազարյան, Գագիկ Մելքոնյան, Հասմիկ Հակոբյան, Ծովինար Վարդանյան եւ այլք։ Թվարկված բոլոր անձինք տարբեր ժամանակներում հակառուսական հրապարակային հայտարարություններ են արել եւ այդ պատճառով զրկվել մուտքի իրավունքից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն Sat, 17 Oct 2026 15:15:52 +0400 «1-2…

9 րոպե ago

Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը

Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը Sat, 17 Oct 2026 15:00:15 +0400 Հոլիվուդյան դերասան և…

24 րոպե ago

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․ Sat, 17 Oct 2026 14:45:00 +0400 Վահագն…

40 րոպե ago

Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից․ Հակոբ Հակոբյան

Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից․ Հակոբ Հակոբյան Sat, 17 Oct 2026 14:30:07 +0400…

55 րոպե ago

Ինչպե՞ս է Փաշինյանը զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է այդ ըմբռնումը

Ինչպե՞ս է Փաշինյանը զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է այդ ըմբռնումը Sat, 17 Oct 2026 14:15:04…

1 ժամ ago

Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է

Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է Sat, 17 Oct 2026 13:45:52 +0400 «Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել…

2 ժամ ago