Ինչպե՞ս է Փաշինյանը զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է այդ ըմբռնումը

Ինչպե՞ս է Փաշինյանը զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է այդ ըմբռնումը

Sat, 17 Oct 2026 14:15:04 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո, ասելով․«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ»։ Նա խոսել է նաև անկլավ-էքսկլավների մասին. «Երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։ Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն Թրիփփ-ի, բայց ոչ միայն Թրիփփ-ի շրջանակներում»։ Իսկ մեկ օր անց նա խոսել է փոխանակության ենթակա տարածքի «տեղաշարժման» մասին․ «Գաղափարն այնպիսին է, որ սահմանազատվեց` սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինում: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք: Բայց, օրինակ, Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որը Ադրբեջանի տարածքն է: Գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում մոտեցվում է մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով` բերվում մոտեցվում է նրան, որ իր եւ Հայաստանի արանքում տարածք չմնա»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ նույնն է լինելու նաեւ հակառակ կողմից։ Իսկ տարածքների փոխանակման սցենարի վերաբերյալ նշել է․ «Այդ սցենարները նորություն չեն, որ քննարկվել են: Դա քննարկվող սցենարներից մեկն է: Ես զգում եմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ընդհուպ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են անցնելու սահմանը, ո՞նց են գնալու-գալու, եւ այդպես շարունակ»:

Ո՞ւմ գաղափարն է այնպիսին, որ սահմանազատումից հետո սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինելու, ինչպե՞ս է զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է ըմբռնումը, որ խնդիրը պետք է լուծել տարածքների փոխանակման միջոցով, Փաշինյանը չի բացահայտել։ Տարածքների փոխանակման եղանակների մասին նշել է․ «Տեխնիկապես եւ իրավական առումով դա ի՞նչ ձեւակերպում կստանա: Նման սցենարի դեպքում, օրինակ, հանրաքվե, թե ոչ` իրավաբանական վերլուծության հարց է: Նախ, պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում, պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, որպեսզի կարողանանք խնդրին իրավական առումով էլ, քաղաքական առումով էլ ճիշտ լուծում տանք»:

Շուրջ ութուկես տարի վարչապետ պաշտոնավորող Փաշինյանը մշուշոտ մտքեր ու արտահայտություններ է գործածում, որոնց տակ Հայասռտանի համար իրական վտանգներ են թաքնված։ Հունիսի 7-ի ԱԺ ընտրությունենրից առաջ նա անկլավների, Ադրբեջանի հետ տարածքների փոխանակության մասին չէր խոսում։ Բայց ժամանակի ընթացքում փոխում է օրակարգը, գուցե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է շտապում Նիկոլ Փաշինյանի միջոցով Հայաստանից ստանալ հերթական զիջումները ու նրա միջոցով հանրայնացնում է նոր զիջումների թեման։ Փաշինյանի հայտարարություններից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցի շուրջ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։ Համաձայնություն չկա, սակայն Փաշինյանը չհամաձայնեցված «գաղափարները» հանրանացնում է` հանրությանը նոր տագնապներ, մտահոգություններ պատճառելով։ Իր իշխանության առաջին օրից ցայսօր Ադրբեջանի հետ հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները և գործողությունները Հայաստանի համար աղետալի վերջաբան են ունեցել, ուստի չի կարող սահմանազատման, սահմանագծման, տարածքների փոխանակման գործընթացը մեզ համար բարենպաստ լինել։

Հիշենք, որ անկլավ-էքսկլավների թեման 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում էր, սակայն Փաշինյանը պնդում էր, թե նման հարց չկա, ապա նահանջեց եւ սկսեց Ալիեւից իրավական հիմքեր պահանջել, ասելով՝ եթե դրանք կան, կքննարկենք։ Իսկ հունիսի ընտրություններից հետո սկսեց Տիգրանաշենի փոխարեն ադրբեջանական անունն կիրառել` Քյարքի, ասելով, թե դրանով ինքը հնարավոր էսկալացիան է չեզոքացնում: Փաշինյանը Հայաստանից Ադրբեջանին զիջումները փուլ առ փուլ, մաս -մաս է անում, որպեսզի բթացնի զիջումների հետ կապված հանրության ցավոտ ընկալումը։ Հիմա նրա միջոցով Հայաստանի տարածքից զիջումների հաջորդ փուլն է մեկնարկել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

OP29՝ Ադրբեջանում, COP17՝ Հայաստանում․ համեմատություն և տարբերություն

OP29՝ Ադրբեջանում, COP17՝ Հայաստանում․ համեմատություն և տարբերություն Sat, 17 Oct 2026 15:32:18 +0400 OP29՝ Ադրբեջանում,…

16 րոպե ago

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն Sat, 17 Oct 2026 15:15:52 +0400 «1-2…

32 րոպե ago

Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը

Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը Sat, 17 Oct 2026 15:00:15 +0400 Հոլիվուդյան դերասան և…

48 րոպե ago

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․ Sat, 17 Oct 2026 14:45:00 +0400 Վահագն…

1 ժամ ago

Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից․ Հակոբ Հակոբյան

Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից․ Հակոբ Հակոբյան Sat, 17 Oct 2026 14:30:07 +0400…

1 ժամ ago

Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է

Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է Sat, 17 Oct 2026 13:45:52 +0400 «Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել…

2 ժամ ago