Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է
Sat, 17 Oct 2026 13:45:52 +0400
«Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության: Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին:
Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք «Ճերմակ Արջին»»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Ըմբշամարտի ֆեդերացիան։