Թուրքիայում 9 տարվա մեջ առաջին անգամ նշվել է ՀՀ անկախության տոնը

Թուրքիայում 9 տարվա մեջ առաջին անգամ նշվել է ՀՀ անկախության տոնը

Fri, 16 Oct 2026 10:30:02 +0400


Հոկտեմբերի 14-ին Ստամբուլում Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել։ Այն կազմակերպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։

Միջոցառմանը ներկա են եղել Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար Բերրիս Էքինջին, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, օտարերկրյա առաքելությունների ղեկավարներ, թուրքահայ համայնքի ներկայացուցիչներ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը և Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը։

Ելույթում Պետրոսյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է «նախ՝ հարևանները» քաղաքականությունը։

«Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է կայուն առաջընթաց։ Մեր մտադրությունն է խթանել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում», – ասել է դիվանագետը։

Նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Էրդողանի կանոնավոր հանդիպումներին, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի շփումներին, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը տրանսպորտի, կրթության և էներգետիկայի ոլորտներում։

Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար Էքինջին, իր հերթին, ընդունելությունը որակել է կարգավորման գործընթացի կարևոր արտացոլում և հավաստիացրել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը։

Ընդունելության ավարտին հնչել են երկու երկրների օրհներգերը, գրում է ԱԿՕՍ-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Sun, 18 Oct 2026 20:00:24…

17 րոպե ago

Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան

Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ…

47 րոպե ago

2027 թվականի ֆինանսական հորոսկոպը բոլոր կենդանակերպի նշանների համար

2027 թվականի ֆինանսական հորոսկոպը բոլոր կենդանակերպի նշանների համար Sun, 18 Oct 2026 19:15:57 +0400 Խոյ…

1 ժամ ago

Որքա՞ն արժե ձեր կյանքը

Որքա՞ն արժե ձեր կյանքը Sun, 18 Oct 2026 19:00:40 +0400 «Մեր սահմանները փոքրանում են, ձեր…

1 ժամ ago

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Sun, 18 Oct 2026 18:45:12 +0400 Էմմա Պողոսյանը…

2 ժամ ago

«Սա սկիզբն է, ձեզ խայտառակ եմ անելու». Միլենա Պետրոսյանի ամուսնու քրոջ նոր բացահայտումները

«Սա սկիզբն է, ձեզ խայտառակ եմ անելու». Միլենա Պետրոսյանի ամուսնու քրոջ նոր բացահայտումները Sun, 18…

2 ժամ ago