Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն

Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն

Fri, 16 Oct 2026 10:36:47 +0400


Հայաստանը դիտարկում է Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերի միավորման հնարավորությունը, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում երկու երկրներին փոխադարձաբար էլեկտրաէներգիա գնել և վաճառել։ Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ առկա ենթակառուցվածքների գնահատումը ցույց է տվել, որ համեմատաբար սահմանափակ ֆինանսական ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի դրանք պատրաստել շահագործման։

Նմանատիպ մոտեցում է քննարկվում նաև Կարս-Գյումրի ենթակառուցվածքի գործարկման հարցում։ Դրա միջոցով Հայաստանը հնարավորություն կունենա անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիա ներմուծել Թուրքիայից կամ, հակառակը, արտահանել այնտեղ՝ կախված արտադրության և սպառման ծավալներից։

Խուդաթյանը նշել է, որ Հայաստանի էներգետիկ պահանջարկի պատկերը կարող է էապես փոխվել առաջիկա տարիներին։ Եթե նախկինում երկիրը հիմնականում էլեկտրաէներգիայի ավելցուկ ուներ, իսկ որոշ սեզոններին ստիպված էր այն գնել Վրաստանից, ապա այժմ իրավիճակը կարող է փոխվել՝ արհեստական բանականության ոլորտի համար նախատեսված գործարանների և դրանց էներգասպառման աճի պատճառով։

Նախարարի գնահատմամբ՝ նոր արտադրական հզորությունների պահանջարկը կարող է այնքան մեծանալ, որ Հայաստանի ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը սպառվի։ Այդ պայմաններում հարևան երկրներից էլեկտրաէներգիա ձեռք բերելու անհրաժեշտությունը չի բացառվում։

Էներգետիկ համակարգերի հնարավոր փոխկապակցումը, այսպիսով, դիտարկվում է որպես միջոց՝ ավելի ճկուն դարձնելու էլեկտրաէներգիայի փոխանակումը և արձագանքելու ապագա պահանջարկի փոփոխություններին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Fri, 27 Nov 2026 08:00:08 +0400 Մեղրի համայնքի…

12 րոպե ago

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը Thu, 26 Nov 2026 23:55:25…

8 ժամ ago

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

8 ժամ ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

9 ժամ ago

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին» Thu, 26 Nov 2026…

9 ժամ ago

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

9 ժամ ago