Թուրքիայում 9 տարվա մեջ առաջին անգամ նշվել է ՀՀ անկախության տոնը
Fri, 16 Oct 2026 10:30:02 +0400

Հոկտեմբերի 14-ին Ստամբուլում Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել։ Այն կազմակերպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար Բերրիս Էքինջին, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, օտարերկրյա առաքելությունների ղեկավարներ, թուրքահայ համայնքի ներկայացուցիչներ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը և Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը։
Ելույթում Պետրոսյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է «նախ՝ հարևանները» քաղաքականությունը։
«Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է կայուն առաջընթաց։ Մեր մտադրությունն է խթանել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում», – ասել է դիվանագետը։
Նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Էրդողանի կանոնավոր հանդիպումներին, արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի շփումներին, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը տրանսպորտի, կրթության և էներգետիկայի ոլորտներում։
Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար Էքինջին, իր հերթին, ընդունելությունը որակել է կարգավորման գործընթացի կարևոր արտացոլում և հավաստիացրել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը։
Ընդունելության ավարտին հնչել են երկու երկրների օրհներգերը, գրում է ԱԿՕՍ-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր