Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Մեծ հիասթափություն

Մեծ հիասթափություն

Thu, 01 Oct 2026 09:00:34 +0400


Ինչքա՜ն բան է փոխվել 2018-ից ի վեր: Ոչ միայն աշխարհում եւ աշխարհի հետ մեր հարաբերություններում, այլեւ մեր պատկերացումներում, մտածողության մեջ: Այսօր տեղի ունեցող շատ բաների մասին, եթե մեզ 2018-ին զգուշացնեին, ոչ մի կերպ չէինք հավատա: Եվ խոսքը միայն մեզ հետ պատահած աղետների մասին չէ ու հատկապես` Արցախի կորստի, այլ՝ շատ ավելի պարզ բաների: Օրինակ, ո՞վ կպատկերացներ, որ ինչ-որ գրառման համար Հայաստանում կարող են մարդ կալանավորել կամ մարդու ունեցվածքը նման անթաքույց ցինիզմով խլել: Կամ` հայ մարդկանց մուտքն արգելել Հայաստան: Կամ՝ Արարատ, Արցախ տեղանունները պետականորեն արգելել: Իսկ երկրի առաջին դեմքը կարող է հայկական տեղանունները ադրբեջանական հորինված տերմիններով փոխարինել եւ հայտարարել, որ Արեւմտյան Հայաստանը Մարալիկն է:

Բայց մի կողմ թողնենք պատմական հիշողության ու հայի ազգային արժանապատվության հարցերը, ավելի կենցաղային երեւույթներից խոսենք` չէ՞ որ «իրական Հայաստանի» կոնցեպցիան է այսօր դրված պետական քաղաքականության հիմքում, եւ չընդվզող հասարակությունը, ըստ էության, համաձայն է դրա հետ: 2018-ին բոլորս համոզված էինք, որ իշխանության է գալիս երիտասարդ, անկաշառ, ազնիվ ու գրագետ մի թիմ, որը պատրաստ է մեծ էնտուզիազմով եւ անշահախնդիր աշխատել` հանուն հասարակության բարօրության: Հազիվ 1 տարի էր անցել, երբ տեղեկացանք, որ իրենց աշխատավարձերն են թաքուն բարձրացրել, ինչը փորձում էին հիմնավորել պետական ապարատում որակյալ կադրեր ներգրավելու, կոռուպցիայի դեմ պայքարի, արժանապատիվ վարձատրության անհրաժեշտությամբ: Հետո արդեն մեծ պարգեւավճարների, դղյակների, պետական միջոցները վատնելու բազում փաստեր ասպարեզ եկան: Պարզվեց՝ անշահախնդիր նվիրվելու խոստումն իրենց բազում ստերի շարքում հերթականն էր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու Wed, 11 Nov …