Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Ադրբեջանի հետ անկլավների և էքսկլավների հարցով պայմանավորվածություն չկա

Ադրբեջանի հետ անկլավների և էքսկլավների հարցով պայմանավորվածություն չկա

Fri, 16 Oct 2026 11:01:20 +0400


Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցի շուրջ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք պաշտոնապես քննարկվում են երկու երկրների միջև և գտնվում են աշխատանքային գործընթացում, հայկական կողմը պարբերաբար հրապարակային տեղեկություններ է ներկայացնում։

Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ մինչ այժմ անցկացվել է 13 հանդիպում, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ համապատասխան պաշտոնական հաղորդագրություն է տարածվել։

Փոխվարչապետի հավաստմամբ՝ այդ հանդիպումների ընթացքում անկլավների և էքսկլավների հարցը չի քննարկվել։ Նա ընդգծել է, որ եթե այդ թեմայով աշխատանքային քննարկում տեղի ունեցած լիներ, դրա մասին նույնպես պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվեր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով