Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Թուրքերը լքել են դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ

Թուրքերը լքել են դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ

Fri, 16 Oct 2026 11:30:07 +0400


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը լքել է դահլիճը, հենց որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը բարձրացել է ամբիոն՝ ելույթ ունենալու:

Դահլիճը լքել են նաև Իրանի, Քուվեյթի և Պակիստանի պատվիրակությունները: Կատարի, ԱՄԷ-ի և Բահրեյնի պատվիրակությունները մնացել են դահլիճում և լսել են ելույթը:

Ընդհանուր առմամբ դահլիճը լքել է 10 երկրի պատվիրակություն:

Նշվում է նաև, որ Հերցոգը Ադրբեջան է մեկնել «Azerbaijan Airlines» ավիաընկերության ինքնաթիռով, որը թռիչքի ընթացքում օգտվել է Թուրքիայի օդային տարածքից, թեև այն փակ է իսրայելական ինքնաթիռների համար: Այս մասին վկայում են Ադրբեջանում վայրէջք կատարած ինքնաթիռի տեսագրությունները և FlightRadar24-ի տվյալները:

Հերցոգը հրաժարվել է մեկնաբանել օդային տարածքի օգտագործման հարցը, հայտնում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել Thu, 05 Nov 2026 08:45:51 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով