Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից

Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից

Fri, 16 Oct 2026 15:45:27 +0400


«Ոսկե գլոբուս»-ը (Golden Globes) կմեծարի հայ դերասան Սամվել Թադևոսյանին «Ոսկե գլոբուս. Մետաքսի ճանապարհ» (Golden Globes Silk Road) խորագրով անդրանիկ հանդիսավոր երեկոյի ընթացքում, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ուզբեկստանում, գրում է Armenian Film Society-ն:

Սամվել Թադևոսյանը կարժանանա «Ոսկե գլոբուսի փարոս» (Golden Globes Beacon Award) մրցանակին, որը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի այն խոստումնալից արվեստագետներին, որոնք ներկայացնում են կինոյի և հեռուստատեսության տաղանդների նոր սերնդին։

Սամվել Թադևոսյանը լայն ճանաչում է ձեռք բերել «Կյանք ու կռիվ» ռազմական դրամայում գլխավոր դերով։ Այս դերակատարումը նրան բերել է համազգային ճանաչում՝ արժանացնելով Հայաստանի Հանրապետության պետական ​​մրցանակի և Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի։

Երկօրյա հանդիսավոր միջոցառումը նվիրված կլինի Կենտրոնական Ասիայի և Կովկասի կինոյի ու հեռուստատեսության ոլորտի գործիչների ձեռքբերումներին՝ մեծարելով վեց արվեստագետի Հայաստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Ղազախստանից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Thu, 05 Nov 2026 15:06:45 +0400 Կյանքից հեռացել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով