Ինտերնետ չկա, VAR-ը չի գործում. սա Հայաստանն է
Fri, 16 Oct 2026 17:20:06 +0400

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Ալաշկերտ» – «Սյունիք» հանդիպումն անցկացվում է առանց VAR համակարգի, իսկ խաղը նախատեսվածի պես չի հեռարձակվում FreeNews հեռուստաալիքով։
Պատճառը Ավան վարչական շրջանում մալուխների վնասումն է, որի հետևանքով Ավանի ֆուտբոլային ակադեմիայում այս պահին ինտերնետ կապ չկա։
Ստացվում է՝ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության հանդիպման ժամանակ տեխնիկական խնդրի պատճառով չի գործում տեսաօգնական մրցավարի համակարգը, իսկ ֆուտբոլասերները չեն կարող խաղին հետևել նաև հեռուստատեսությամբ։
Համաշխարհային ֆուտբոլում նման իրավիճակը բավական անսովոր է, հատկապես երբ խոսքը երկրի բարձրագույն առաջնության մասին է։ Մալուխների վնասման հետևանքով ինտերնետ կապի բացակայությունը միաժամանակ խոչընդոտել է թե՛ VAR համակարգի աշխատանքին, թե՛ հանդիպման հեռարձակմանը՝ հարցեր առաջացնելով առաջնության տեխնիկական ապահովվածության վերաբերյալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր