Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ ի նպաստ ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման

Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ ի նպաստ ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման

Fri, 16 Oct 2026 18:02:03 +0400


Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։ Նորին Սրբությունը կարևորեց նաև կազմակերպության գործունեությունը՝ ի պաշտպանություն խղճի ու կրոնի ազատության և ի նպաստ միջազգային հարթակներում ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման։

Անդրադառնալով մշակութային ժառանգության արժևորմանն ուղղված նախաձեռնություններին՝ Հայոց Հայրապետը գնահատեց «Save Armenia»-ի մասնակցությունը Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսի կազմակերպմանը։ Նորին Սրբությունը, անդրադառնալով «Մշո ճառընտիրի» փրկության պատմությանը, ընդգծեց, որ այն վկայում է ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում հայ ժողովրդի աննկուն կամքի մասին, ինչն իր դրսևորումն է գտել նաև մեր օրերում։

Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար և ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները՝ հավաստիացնելով, որ «Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն։

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին աշխարհասփյուռ հայության կյանքում Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, միջկրոնական հարաբերություններին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանն էլ դարձավ «նախկին»

Փաշինյանն էլ դարձավ «նախկին» Fri, 16 Oct 2026 19:15:45 +0400 Ինչպես երևում է, Բաքվի բռնապետը…

8 րոպե ago

Մասկի ընկերությունը կարող է դառնալ մարդկության պատմության ամենաթանկ ընկերությունը

Մասկի ընկերությունը կարող է դառնալ մարդկության պատմության ամենաթանկ ընկերությունը Fri, 16 Oct 2026 19:00:45 +0400…

23 րոպե ago

«Ոչինչ չզիջած» իշխանությունը սպառնալիք է հայրենիքի ու հանրային հիշողության համար

«Ոչինչ չզիջած» իշխանությունը սպառնալիք է հայրենիքի ու հանրային հիշողության համար Fri, 16 Oct 2026 18:45:09…

39 րոպե ago

«Այսօր վերջապես հրապարակվեց դատարանի որոշումը, հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

«Այսօր վերջապես հրապարակվեց դատարանի որոշումը, հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․…

42 րոպե ago

Ո՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը

Ո՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը Fri, 16 Oct 2026 18:31:03 +0400 Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը…

53 րոպե ago

Տարրական դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Տարրական դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել․ կան վիրավորներ Fri, 16 Oct 2026 18:30:37 +0400 Միացյալ…

53 րոպե ago