«Ոչինչ չզիջած» իշխանությունը սպառնալիք է հայրենիքի ու հանրային հիշողության համար

«Ոչինչ չզիջած» իշխանությունը սպառնալիք է հայրենիքի ու հանրային հիշողության համար

Fri, 16 Oct 2026 18:45:09 +0400


Երբ երկրի ղեկին նստած «պատմություն ստեղծողն» ԱԺ-ում չքմեղացած հարցնում է՝ «Ասեք՝ իսկ ի՞նչ եմ զիջել», մնում է արձանագրել՝ սա պետական անմեղսունակության յուրահատուկ դիմակ է, որով նա ոչ թե պատասխան է սպասում, այլ ստուգում է՝ ժողովրդի հիշողության բջիջները բավականաչափ մաշվե՞լ են, թե՞ դեռ որոշ չափով աշխատում են։

Զիջումների ցանկն այնքան երկար է, որ անգամ Սյունիքի ձյունոտ սարերն ու Գորիս-Կապանի ճանապարհներն են վաղուց հոգնել ադրբեջանական պարեկների ներկայությունից, իսկ 41 քառակուսի կիլոմետրից սկսված օկուպացիան հասել է մինչեւ 200-ից ավելի քառակուսի կիլոմետրի՝ դառնալով իշխանության ամենօրյա «խաղաղության օրակարգի» անբաժանելի զարդը։ Միահեծանը միակողմանի ստորագրում է Արցախի կորուստը՝ 120 հազար հայերի մատնելով ցեղասպանության եւ տեղահանության հեռանկարին, իսկ ականապատ դաշտերի հազարավոր քարտեզները բարի կամքով նվիրում է Բաքվին՝ առանց դիմացը գոնե մեկ հայ գերի ազատելու։
Իսկ ողբերգության փլատակների վրա սկսվում է բյուջետային խրախճանքը` փառատոներ, հեծանվավազքեր, COP17-ի անվան տակ ծաղկում է «մեկ անձից» գնումների ոսկեդարը․ «Դոպինգ Սփեյս» ընկերության հետ կնքվում են շուրջ 2 մլրդ դրամի պայմանագրեր, որտեղ մեկ օրվա վարձակալության համար տալիս են 32 հազար դոլար՝ վճարելով 80 տոկոս կանխավճար։ Ծառայությունների ցանկում հայտնվում է ամեն ինչ՝ տեսախցիկներից մինչեւ կահույք ու տրանսպորտ, իսկ գները շուկայականից անցնում են անհավանական սահմանները։

Այս ամենի ֆոնին, երբ ֆինանսների նախարարը դուրս է գալիս հանրության առաջ, հանրությունն իսկական կոգնիտիվ դիսոնանս է ապրում («Այո, սխալ արվեց, բայց դա արվեց հանուն ավելի բարձր նպատակի»)։ Նա անխռով դեմքով փիլիսոփայում է շուկայում մրցակցության բացակայության, ոչ արտադրողական ձեռնարկությունների աճի եւ այն մասին, որ իրենք «չգիտեն, թե ինչու են ընդդիմության բիզնեսները փակվել, բայց վստահ են, որ հիմնավոր պատճառներ կան»։ Երբ լրագրողը զարմացած հարցնում է, թե նախարարությունը պատրա՞ստ է դիմակայելու գազի գնի տատանումների շոկին, ֆինանսների գլխավոր հաշվապահն անկեղծանում է. «Կարող են լինել շոկեր, որ ոչ մի ռեզերվ չի դիմանա, բայց մենք կվճարենք ցանկացած գին, որը շուկայական ձեւով կձեւավորվի»։ Ահա տնտեսագիտական միտքը. նախարարը մտածում է ոչ թե ճգնաժամը կանխարգելելու մասին, այլ արձանագրում է այն։ Փաստերը հայտնի չեն, պատճառները՝ նույնպես, բայց եզրակացությունն արդեն պատրաստ է։ Նախարարը պատրաստ է վճարել գազի «ցանկացած գին», որովհետեւ վճարողն ինքը չէ, այլ՝ քաղաքացին, հաշիվն իր սեղանին չեն դնելու, այլ` հարկատուի:

Ամբիոնից մատ թափ տվող վարչապետ կոչվածը մոռանում է, թե ինչու էին 2018-ին փակում ճանապարհներն ու գրավում՝ իշխանության գալիս։ Պարզ է դառնում, որ թալանն ու կոռուպցիան պոզով-պոչով չեն, այլ մատուցվում են բարձրագույն ճարտասանությամբ։ Նա ՄԱԿ-ի ամբիոնից աշխարհին պատմում է հայերի ու ադրբեջանցիների «դարերի խաղաղ գոյակցության» մասին, իսկ երբ իրականությունն անակնկալներ է մատուցում, եւ իշխանական հրձիգներին շտապ հրահանգվում է օրակարգ բերել Եկեղեցու ու Վեհափառի թեման, որպեսզի հանրությունը զբաղվի հերթական վերահսկելի շոուով։

Այս իշխանությունն ունի պայքարի մի հուսալի գործիք՝ նոր աղմուկը, որը կիրառում է ցանկացած իրավիճակներում։ Մինչ հանրությունը փորձում է հասկանալ նախորդ աղմուկի իմաստը, հայտնվում է հաջորդը։ Մինչ մի հայտարարության հակասությունն է բացահայտվում, հաջորդ սկանդալն արդեն պահանջում է նոր բացատրություն։ Այս համակարգի նպատակն այն է, որ ժողովուրդը չհասցնի մինչեւ վերջ հիշել իր ցավն ու կորուստները, կենտրոնանա անելիքների վրա։ Արդյունքում՝ ունենք մի իրականություն, որտեղ Ալիեւի սպառնալիքներն ու Բաքվից եկող լուրերն ավելի արժանահավատ են, քան սեփական կառավարության ամենօրյա ֆանտասմագորիաները։

Վարչապետը կարող է կրկին ու կրկին հարցնել՝ «ի՞նչ եմ զիջել»։ Բայց այդ հարցի պատասխանն այլեւս երկար թվարկումների մեջ չէ։ Ժողովուրդը դիտորդ չէ, եւ նրա հիշողությունը իշխանության պահեստը չէ, որտեղ կարելի է հին փաստերը թաքցնել ու մոռացության տալ։ Եթե իշխանությունը համառորեն նոր աղմուկ է ստեղծում՝ հինը մոռացության տալու համար, ապա հասարակության ամենակարեւոր գործն է՝ չմոռանալ, թե ինչու էր նախորդ անգամ աղմկում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

8 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

8 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

8 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

8 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

9 ժամ ago