Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան

Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան

Fri, 16 Oct 2026 21:45:07 +0400


Պատմական նախաձեռնություն Երևանից․ 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցություն 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։ Այս մասին հայտնել է շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Այսօր Երևանում՝ COP17-ին ընդառաջ, Կոլումբիայի հետ համատեղ պաշտոնապես մեկնարկել ենք Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES), որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել են աշխարհի 16 երկրներ։

Նախաձեռնությանը հրապարակայնորեն աջակցել է նաև աշխարհահռչակ դերասան, բնապահպան և Re:wild կազմակերպության հիմնադիր Լեոնարդո Դի Կապրիոն՝ բարձր գնահատելով 16 երկրների հանձնառությունը՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման ուղղությամբ չափելի արդյունքներ ապահովելու հարցում։

Կարևոր է նաև Bezos Earth Fund-ի ներգրավվածությունը տեսակների պահպանության միջազգային ջանքերում։ Հիմնադրամը Re:wild-ի հետ համատեղ իրականացվող Phoenix Species Project նախաձեռնության շրջանակում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցում է 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։

Այս ամենը վկայում է, որ Երևանում ձևավորվող միջազգային համագործակցությունը միավորում է պետություններին, գիտական հանրությանը, բնապահպանական կազմակերպություններին և բարեգործական հիմնադրամներին։

Հայաստանը դառնում է ոչ միայն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային քննարկումների հարթակ, այլև միջազգային նոր նախաձեռնությունների ձևավորման և գործնական համագործակցության կենտրոն»,-նշել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է կատարվում Կառավարության շենքի մոտ

Ինչ է կատարվում Կառավարության շենքի մոտ Thu, 15 Oct 2026 11:19:14 +0400 Արցախահայության իրավունքների պաշտպանության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով