Կառաջադրի իր թեկնածությունը վերջին անգամ
Sat, 17 Oct 2026 19:00:18 +0400

Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանն առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի վերջին անգամ։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։ Էրդողանի գլխավոր խորհրդական Մեհմեդ Յուչումը ասել է նաեւ, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան ամենայն հավանականությամբ 28 թվականի ապրիլի 16-ին։
Դա, ըստ նրա, այն ժամկետն է, երբ տեղի է ունեցել նախագահական կառավարման անցման հանրաքվեն։ Այն ունի սիվոլիկ նշանակություն Էրդողանի համար եւ նա առաջադրվելու է կայանալիք ընտրություններում վերջին անգամ, շեշտել է Յուչումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր