Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից

Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից

Mon, 19 Oct 2026 10:41:01 +0400


Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած զանգվածային ցույցերը, ինչպես հայտնի է, ուղեկցվել են բախումներով, հրդեհներով ու թալանի դեպքերով։ Անկարգությունների ընթացքում գողացել են նաև Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայի» մարզաշապիկներից մեկը, որը կրում է արգենտինացի աստղի ստորագրությունը և ցուցադրված է եղել շրջանակի մեջ։ Տեղեկությունների համաձայն՝ հափշտակվել է նաև Մեսսիի ստորագրությամբ ավագի թևկապը։ Դեպքի մասին տեսանյութեր են տարածվել սոցիալական ցանցերում։

Սակայն մարզական հուշանվերների գողությունը Փարիզում ծավալված իրադարձությունների միայն մեկ դրվագն է։ Հոկտեմբերի 17-ի ցույցերը կազմակերպվել են կյանքի թանկացման, գնաճի և բնակչության գնողունակության նվազման դեմ։ Բողոքի շարժմանը միացել են նաև ուսանողներ, որոնք դժգոհում են դպրոցներում ուսուցիչների պակասից, կրթական պայմաններից և սոցիալական անհավասարությունից։ Ցույցերին աջակցել են արհմիություններն ու ձախակողմյան քաղաքական ուժերը, այդ թվում՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (CGT) և «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը։

Բողոքի ակցիաների մի մասը վերածվել է ոստիկանության հետ բախումների, իսկ դիմակավորված անձինք թալանել են խանութներ ու վնասել հանրային և մասնավոր սեփականությունը։ Հենց այդ անկարգությունների ֆոնին էլ տեսախցիկների առաջ հայտնվել են Մեսսիի ստորագրությամբ շրջանակված հուշանվերները։ Միաժամանակ, հրապարակված տեսանյութերն ինքնին ամբողջությամբ չեն պարզաբանում գողության հանգամանքները կամ այդ անձանց կապը բողոքի շարժման կազմակերպիչների հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով