Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել
Mon, 19 Oct 2026 12:08:57 +0400

Քաղակտիվիստ Վարդգես Գասպարին բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով քննել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի վարքը մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Հանձնաժողովն այսօր առաջինն նիստն է արել:
Օգոստոսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը,
Վարդգես Գասպարին դատարանի դիմաց էր եկել Ռոբերտ Քոչարյանին ուղղված վիրավորական պաստառով և իրականացնում էր իր ավանդական «պառկած» ակցիան:
Դատարանի մոտ հավաքված քաղաքացիների և Քոչարյանի աջակիցների շրջանում դա մեծ դժգոհություն առաջացրեց: Նրանք կոչ արեցին Գասպարիին հեռանալ, ինչի հետևանքով իրավիճակը կտրուկ լարվեց: Գասպարիի կողմը նետվեց նաեւ պատգամավոր Մանուկյանը, համացանցում և մամուլում լայնորեն տարածվեց տեղեկատվություն ու տեսանյութ։ Ըստ այդ հրապարակումների՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարվածել (քացով խփել) է գետնին տապալել ակցիա իրականացնող Վարդգես Գասպարիին:
Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրուցում ասաց, որ քացով չի խփել,նա տեղյակ չէր, որ նիստ է կայացել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր