ԱՄՆ-ն՝ համաշխարհային «ոստիկա՞ն»․ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել

ԱՄՆ-ն՝ համաշխարհային «ոստիկա՞ն»․ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել

Mon, 19 Oct 2026 20:30:10 +0400


Ֆլորիդայում (ԱՄՆ) Կուբայի նախկին ղեկավար, 95-ամյա Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տրել, հայտնում է NBC-ն:
Ֆլորիդա նահանգի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերը հայտարարել է Կաստրոյին կալանավորելու օրդեր տալու մասին՝ առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքով:

Կաստրոյին կալանավորելու որոշումը կայացվել է 1996 թվականին երկու հումանիտար ինքնաթիռների կործանմանը նրա հնարավոր առնչության կապակցությամբ:

«Ռաուլ Կաստրոն այդ ինքնաթիռները խոցելու հրաման է տվել: Նա սպանության կոչ է արել, և հենց այդ պատճառով այսօր մենք հայտարարում ենք նահանգի մակարդակով Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու և առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով նրան կալանավորելու օրդեր տալու մասին»,-լրագրողներին ասել է Ութմայերը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին մեղադրանք էր առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին և կուբացի հինգ զինվորականների, որոնք դարձել էին 1996 թվականին խոցված երկու քաղաքացիական ինքնաթիռների հետ կապված միջադեպի գործով մեղադրյալներ: Մեղադրանքների ցանկում ներառված են օդանավի ոչնչացումը և սպանության չորս առանձին կետեր:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բազմաթիվ ահազանգեր ունենք, օրինականությունն ապահովեք, կուտակումներ կան. Մելոյանը` ոստիկաններին

Բազմաթիվ ահազանգեր ունենք, օրինականությունն ապահովեք, կուտակումներ կան. Մելոյանը` ոստիկաններին Sun, 25 Oct 2026 13:58:36 +0400…

7 րոպե ago

Ասֆալտի՞ համար ենք ընտրում՝ մոռանալով ամենակարևորը

Ասֆալտի՞ համար ենք ընտրում՝ մոռանալով ամենակարևորը Sun, 25 Oct 2026 13:45:52 +0400 ՏԻՄ ընտրություններին ընդառաջ,…

20 րոպե ago

Արմավիրի 16/2 ընտատեղամասի տեսախցիկը չի ապահովում ընտրության գործընթացին լիարժեք հետևելը

Արմավիրի 16/2 ընտատեղամասի տեսախցիկը չի ապահովում ընտրության գործընթացին լիարժեք հետևելը Sun, 25 Oct 2026 13:43:26…

22 րոպե ago

Էս փոքր գյուղը լցրել են ուժային կառույցներով. Գերասիմ Վարդանյան

Էս փոքր գյուղը լցրել են ուժային կառույցներով. Գերասիմ Վարդանյան Sun, 25 Oct 2026 13:31:57 +0400…

34 րոպե ago

ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ

ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Sun, 25 Oct 2026 13:27:34…

38 րոպե ago

Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին․ լուսանկար

Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին․ լուսանկար Sun, 25 Oct 2026 13:14:26 +0400 Մենք տեղեկացանք, որ Արտաշատ…

51 րոպե ago