Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում․ Հասրաթյան

Mon, 19 Oct 2026 23:30:58 +0400


Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Բացի այլ չափանիշներից, յուրաքանչյուր ժողովրդի պատմական հասունությունը դրսևորվում է նաև իր հերոսների գործունեությունը ճշմարտացիորեն գնահատելու կարողությամբ։

Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ նրա ամբողջ անցյալը ջնջելու միջոց։ Այն պետք է ծառայի ճշմարտության բացահայտմանը, պետականության փորձի իմաստավորմանը և ապագա սերունդներին պատմական դասեր փոխանցելուն:

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում՝ հերոսի կամ մեղավորի, փրկչի կամ հակառակորդի կերպարում։

Եթե սա իրողություն չէ, ապա խնդրում եմ տալ այն հայ հեղինակության (ոչ ընդհանրական) անուն, ով այսօր ապրելով մեր կողքին, մեծարվում կամ, պարզապես, ճշմարտացիորեն գնահատվում է ՈՂՋ ժողովրդի կողմից»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն Sat, 17 Oct 2026 15:15:52 +0400 «1-2 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով