Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Վենսը կտրուկ դեմ է Ուկրաինայի անդամակցությանը

Վենսը կտրուկ դեմ է Ուկրաինայի անդամակցությանը

Tue, 20 Oct 2026 11:00:33 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Վենսը նշել է, որ Ուկրաինան ԱՄՆ դաշնակից չէ․ «Այսինքն՝ մենք պաշտոնական դաշինք չունենք Ուկրաինայի հետ, որքանով ես գիտեմ։ Նրանք ՆԱՏՕ-ում չեն, և ես չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում։

Կարծում եմ՝ նրանք շատ պարկեշտ, գեղեցիկ երկիր են՝ շատ հրաշալի մարդկանցով։ Մենք որոշ բաների շուրջ միասին կաշխատենք, բայց որոշ բաների շուրջ նաև համաձայն չենք լինի»։

ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Ուկրաինան չպետք է ռմբակոծի ռուսական դիզելային գործարանները, ինչը կբարձրացնի ամերիկացիների էներգիայի ծախսերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին

Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին Thu, 22 Oct 2026 15:00:24 +0400 Ռուսական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով