Ռուսները կրկին հարվածել են Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Tue, 20 Oct 2026 17:30:25 +0400

Դնեպրոպետրովսկի մարզում պահեստների վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել են տեղական իշխանությունները։
Տեղեկությունը հաստատել է նաև Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ «Փրկարարները մարել են հրդեհը և դուրս են բերել դիակները։ Զոհերի ինքնությունը պարզվում է», – հայտնել է պաշտոնյան։
Բացի այդ, Զապորոժիեում ռուսական բանակի հարձակման հետևանքով երեք մարդ վիրավորվել է, հայտարարել է Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տեղեկացմամբ էլ՝ մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել, երբ անօդաչու թռչող սարքը խոցվել է Կիևի մարզի հետ սահմանին գտնվող բենզալցակայանի մոտ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր