Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Հիմա էլ հույներն են որոշել գործադուլ անել

Հիմա էլ հույներն են որոշել գործադուլ անել

Tue, 20 Oct 2026 23:00:15 +0400


Հունաստանում այդ երկրի Ուսուցիչների ֆեդերացիան հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին անցկացնելու է քսանչորսժամյա գործադուլ եւ բողոքի ցույց՝ մայրաքաղաք Աթենքում, Սալոնիկում եւ երկրի մյուս խոշոր քաղաքներում։ Ուսուցիչները պահանջում են ավելացնել աշխատավարձները 20 տոկոսով, վերականգնել ֆինանսական ճգնաժամի տարիներին եղած 13 եւ 14-րդ աշխատավարձ կոչվածը եւ տրամադրել ֆինանսական օգնություն՝ բնակարանային խնդիրները կարտավորելու համար, ինչպես նաեւ ապահովել անվճար տրանսպորտային երթեւեկություն՝ տնից դպրոց եւ հակադարձ ուղղությամբ։ Սպասվում է, որ բողոքի ակցիաներին միանալու են նաեւ դպրոցականներն ու ուսանողները, որոնք հանդես են գալիս կրթության որակի բարձրացման եւ կրթական հաստատություններում անվտանգության մակարդակի բարձրացման պահանջներով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օպերայի դերասանները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում

Օպերայի դերասանները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում Fri, 29 May 2026 18:30:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով