Նեթանյահուն ուզում է վերսկսել Իրանի դեմ հարվածները, իսկ Թրա՞մփը
Wed, 21 Oct 2026 11:30:49 +0400

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վրա՝ կոչ անելով «ավարտել սկսվածը», հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսրայելական կողմին հստակեցրել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ քայլեր ձեռնարկել, որոնք կսրեն հակամարտությունը նոյեմբերի 3-ին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ։
Հրապարակման համաձայն, ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ քննարկումները կարող են լինել մարտավարական քայլ, որը նպատակ ունի մեծացնել ճնշումը Թեհրանի վրա և զիջումներ կորզել Իրանի կառավարությունից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր