Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Իսրայելի նախագահը դատապարտել է հայ համայնքի դեմ բռնարարքները

Իսրայելի նախագահը դատապարտել է հայ համայնքի դեմ բռնարարքները

Wed, 21 Oct 2026 13:00:51 +0400


Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պաշտոնական նամակով խստորեն դատապարտել է Երուսաղեմի հայկական համայնքի և դարավոր ներկայության դեմ իրականացվող բռնություններն ու հարձակումները։

Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի (ANC Jerusalem) փոխանցմամբ՝ նախագահ Հերցոգն իր պատասխանում նշել է.

«Կարևոր եմ համարում ընդգծել, որ կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ողջ սրտով և հոգով, որպեսզի գործադրեմ ինձ հասանելի բոլոր միջոցները՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

Վստահ եմ, որ այդ մարդիկ չեն ներկայացնում Իսրայելի դեմքը, և որ նրանց գործողությունները չեն արտացոլում մեր արժեքները կամ մեր հանձնառությունը հայ համայնքի հանդեպ. մի համայնք, որը հնագույն է և հարազատ, սերունդներ շարունակ եղել է Երուսաղեմի լավ և արժեքավոր հարևանը, ինչպես նաև մտերիմ է Հին քաղաքի հրեա հանրությանը»։

Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը երախտագիտություն է հայտնել նախագահ Իսցհակ Հերցոգին՝ արձագանքելու և այս խնդրով զբաղվելու հանձնառության համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2.78 մլն դրամի տուգանքներ․ ինչ է բացահայտվել

2.78 մլն դրամի տուգանքներ․ ինչ է բացահայտվել Tue, 20 Oct 2026 16:29:37 +0400 Բնապահպանության և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով