Մանրամասներ՝ Պուտին-Ուիտկոֆ պետերբուրգյան ջերմ հանդիպումից

Մանրամասներ՝ Պուտին-Ուիտկոֆ պետերբուրգյան ջերմ հանդիպումից

Wed, 21 Oct 2026 15:30:19 +0400


Սանկտ Պետերբուրգում՝ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է քննարկել Դոնալդ Թրամփի հետ Չինաստանում անձնական բանակցությունների հնարավորությունը։

«Այս և այլ թեմաներ, անշուշտ, կարող են լինել մեր այսօրվա մտեքերի փոխանակման կիզակետը, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում հնարավոր հանդիպումը։ Այստեղ կան նաև որոշ նկատառումներ, որոնք ես կցանկանայի կիսվել ձեզ հետ», – ասել է Պուտինը՝ դիմելով ամերիկացի դեսպանին։

Ուիտկոֆն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստան է բերել փաստաթղթերի փաթեթ, որոնք ուրվագծում են Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ամերիկյան մոտեցումները։ Ինչպես ընդգծել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահ Պուտինը մանրակրկիտ կուսումնասիրի և կգնահատի Սպիտակ տան հատուկ դեսպանորդի կողմից ներկայացված բոլոր նախաձեռնությունները։ Ռուսական կողմից Կոնստանտինյան պալատում խորհրդակցություններին մասնակցում է նաև Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար, նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Բանակցությունների ընթացքում հայտարարվել է Ռուսաստանում բանտարկված ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին ազատ արձակելու՝ Մոսկվայի որոշման մասին։ Կրեմլի խոսնակը բացատրել է, որ Հաբարդի ազատ արձակման հարցը բազմիցս բարձրացվել է ամերիկյան կողմից, և Ռուսաստանի առաջնորդը ազատ արձակելու վճիռն ընդունել է բացառապես մարդասիրական պատճառներով։

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին այս քայլի համար։ «Դուք այնքան շատ եք խոսում այն ​​մասին, թե ինչպես է իմ նախագահը, նախագահ Թրամփը, հումանիստ։ Դուք նույնպես հումանիստ եք, պարոն, և ես գովաբանում եմ ձեզ դրա համար։ Ես իմ հարգանքն եմ հայտնում ձեզ և կրկին շնորհակալություն եմ հայտնում», – ընդգծել է Ուիտկոֆը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

6 ժամ ago

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

6 ժամ ago

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

8 ժամ ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

8 ժամ ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

9 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

9 ժամ ago