Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Իլոն Մասկի «SpaceX»-ն ու «Tesla»-ն կմիաձուլվե՞ն

Իլոն Մասկի «SpaceX»-ն ու «Tesla»-ն կմիաձուլվե՞ն

Wed, 21 Oct 2026 16:00:47 +0400


Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հնարավոր է համարում իր երկու գլխավոր տեխնոլոգիական հսկաների՝ «SpaceX» օդատիեզերական ընկերության և «Tesla» ավտոարտադրողի միաձուլման գործընթացը:

Առաջիկա փոփոխությունների մասին ձեռնարկատերը հայտարարել է երրորդ եռամսյակի համար «SpaceX»-ի ֆինանսական արդյունքները ներկայացնելիս։

««SpaceX»-ը և «Tesla»-ն աշխատանքային խմբեր են ստեղծել այս գաղափարը քննարկելու համար: Ես դա լա՞վ գաղափար եմ համարում: Այո՛»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Մասկի խոսքով՝ երկու ընկերությունների բաժնետերերի խնդրանքով ստեղծվել են անկախ տնօրենների հատուկ հանձնաժողովներ, որոնց հանձնարարված է ուսումնասիրել միաձուլման գաղափարը:

Հավենք, որ ըստ կարգավորող մարմնին ներկայացված հաշվետվության՝ հունիսի 30-ի դրությամբ Մասկը տնօրինում էր «SpaceX»-ի բաժնետոմսերի 48,4%-ը և վերահսկում ձայների ավելի քան 82%-ը՝ շնորհիվ լրացուցիչ ձայնի իրավունք տվող արժեթղթերի։

Իսկ ահա «Tesla»-ում Մասկի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել Sat, 24 Oct 2026 14:00:18 +0400 Tesla-ն և SpaceX-ը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով