Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Ինչու մեկ օր անց միայն հայտնեցին Տավուշի սահմանը հատած ադրբեջանցու մասին

Ինչու մեկ օր անց միայն հայտնեցին Տավուշի սահմանը հատած ադրբեջանցու մասին

Thu, 22 Oct 2026 12:07:23 +0400


Ադրբեջանի քաղաքացու՝ Տավուշի ուղղությամբ Հայաստանի սահմանը հատելու դեպքի վերաբերյալ պետական մարմիններից պաշտոնական հաղորդագրություն ստանալու համար պահանջվել է շուրջ 24 ժամ։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ միջադեպի մասին մի ամբողջ օր տարբեր տեղեկություններ էին տարածվում քաղաքացիների, համայնքային պաշտոնյաների և լրատվամիջոցների միջոցով, մինչդեռ պետական կառույցները սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցել են միայն մեկ օր անց։

«Սա է տեղեկատվական անվտանգության ապահովման և դրա վերաբերյալ պատկերացումների իշխանության մակարդակը, որտեղ տարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն»,- ասել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի

Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի Wed, 21 Oct 2026 19:46:47 +0400 Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով