Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին

Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին

Thu, 22 Oct 2026 15:00:24 +0400


Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև այդ երկրի զինված ուժերի համար օգտագործվող ծովային նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել, ինչի արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, որոնք ներգրավված են մեծ և միջին հեռահարության թևավոր հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրության և պահպանման մեջ, Կիևում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ և ծովային նավեր, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար, – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վենսը կտրուկ դեմ է Ուկրաինայի անդամակցությանը

Վենսը կտրուկ դեմ է Ուկրաինայի անդամակցությանը Tue, 20 Oct 2026 11:00:33 +0400 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով