Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Պատգամավորի որդուն ձերբակալել են Թուրքիայում

Պատգամավորի որդուն ձերբակալել են Թուրքիայում

Thu, 22 Oct 2026 20:00:30 +0400


Թուրքիայում փողերի լվացման գործի քննության շրջանակում՝ ձերբակալվել է 15 կասկածյալ, այդ թվում նաեւ՝ լրագրող Մուրադ Աղըրելը եւ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մուսթաֆա Սարըգյուլի որդին՝ Օմեր Սարըգյուլը։ Այս մասին հայտնում է Haber7-ը։ Ձերբակալվածները կասկածվում են անօրինական ծագում ունեցող խոշոր գումարների՝ Թուրքիայում եւ արտասահմանում գրանցված ընկերությունների միջոցով օրինականացնելու մեջ։

Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, ոստիկանական հատուկ գործողության արդյունքում բերման է ենթարկվել տասնյոթ մարդ, որոնցից երկուսի դեպքում որոշում է կայացվել սահմանել դատական հսկողություն, իսկ տասնհինգը ձերբակալվել են, ապա նրանց հանդեպ տրվել է կալանքի սանկցիա։ Պատգամավորի մյուս որդին՝ Էմիր Սարըգյուլը կամավոր է ներկայացել ոստիկանություն։ Ստամբուլի դատախազությունը հայտնում է, որ քրեական վարույթի հարուցման պատճառ է դարձել Գերմանիայի երկու քաղաքացիների բողոքը։ Հանցադրվագների համադրությամբ՝ մի քանի հարյուր միլիոն եվրոյի լվացում է իրականացվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև»․ Թուրքիայում հակաադրբեջանական ցույցեր են

«Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև»․ Թուրքիայում հակաադրբեջանական ցույցեր են Tue, 06 Oct 2026 10:37:20 +0400 Ադրբեջանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով