Պետրակովը վերադառնում է

Պետրակովը վերադառնում է

Thu, 22 Oct 2026 21:45:07 +0400


Ուկրաինացի հայտնի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը վերսկսում է մարզչական կարիերան՝ երկու տարվա դադարից հետո գլխավորելով ուկրաինական «Կրիվբասը»։ 69-ամյա մարզիչը թիմում փոխարինել է հոլանդացի մասնագետ Պատրիկ վան Լեուվենին։

Պետրակովը հաստատել է, որ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 20-ին հանդիպել է «Կրիվբասի» նախագահ Կոնստանտին Կարամանեցին և գլխավոր տնօրեն Վլադիմիր Բայենկոյին, որից հետո կողմերը համաձայնության են եկել համագործակցության շուրջ։

«Ես աշխատանքի եմ գնում։ Այժմ ճանապարհին եմ դեպի Կրիվոյ Ռոգ»,- նշել է մասնագետը։

Նոր գլխավոր մարզչին բարդ առաջադրանք է սպասվում։ «Կրիվբասը» Ուկրաինայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է՝ վաստակած ունենալով ընդամենը 5 միավոր։ Պետրակովը պետք է հնարավորինս արագ ծանոթանա թիմին և փորձի բարելավել դրա արդյունքները։

Մարզիչը հատկապես մեծ փորձ ունի երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու հարցում։ Նրա գլխավորությամբ Ուկրաինայի մինչև 20 տարեկանների հավաքականը 2019 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն՝ գրանցելով իր պատմության կարևորագույն հաջողություններից մեկը։

2021-2022 թվականներին Պետրակովը գլխավորել է Ուկրաինայի ազգային հավաքականը, իսկ 2023 թվականի հունվարին ստանձնել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա Հայաստանի ընտրանին ղեկավարել է մինչև 2024 թվականի հոկտեմբեր:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞ Sat, 14 Nov 2026 19:15:03 +0400 Վերջին օրերին ակտիվ…

14 րոպե ago

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է

Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է Sat, 14 Nov 2026 19:00:02 +0400 Բրիտանացի հայտնի երաժիշտ…

29 րոպե ago

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են

«Վարպետը» քանդում է, «աշակերտները» ջանասիրաբար աջակցում են Sat, 14 Nov 2026 18:45:54 +0400 Երբ երկրի…

43 րոպե ago

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը

Քանյե Վեսթին դատի են տվել․ հայցը ներկայացրել է հայտնի կոմպոզիտորը Sat, 14 Nov 2026 18:30:41…

59 րոպե ago

Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից

Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Sat, 14 Nov 2026 18:23:35 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Ադրբեջանը հիմա էլ ուզում է տիրանալ Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին

Ադրբեջանը հիմա էլ ուզում է տիրանալ Հայաստանի էներգահամակարգին եւ ջրային ռեսուրսներին Sat, 14 Nov 2026…

1 ժամ ago