Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Հիշեցրել է հոր տված նախընտրական խոսումը

Հիշեցրել է հոր տված նախընտրական խոսումը

Fri, 23 Oct 2026 20:30:42 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ-կրտսեր Թրամփը մասնավոր մի խոսակցության ժամանակ հիշեցրել է հորը, որ Իրանի դեմ պատերազմի վերսկսումը կնշանակի խախտել տված նախընտրական խոստումն առ այն, որ Միացյալ Նահանգները չի ներքաշվի Մերձավոր Արեւելքում նոր հակամարտությունների մեջ։ Այս մասին հայտնում է The Atlantic պարբերականը։ Համաձայն հաղորդման, Դոնալդ-կրտսերը հանդես է եկել ռազմարշավների դեմ մասնավոր ցրույցներում եւ դա ասել նաեւ հորը։ Սակայն հրապարակայնորեն նա խուսափում է հոր վարած քաղաքականությունը քննադատելուց։Նշենք, որ Իրանի դեմ պատերազմը վերսկսելուն դեմ են Սպիտակ տան բարձրաստիճան շատ ներկայացուցիչներ, ներառյալ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դպրոցների՝ նախընտրական քարոզարշավում ներգրավման դեպքերը պահանջում են արդյունավետ քննություն

Դպրոցների՝ նախընտրական քարոզարշավում ներգրավման դեպքերը պահանջում են արդյունավետ քննություն Tue, 13 Oct 2026 16:18:50 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով